Լեհաստանի ընդդիմությունը եւ եվրոպացիների կեսը ցանկանում են, որ Ուկրաինայում իրավիճակը լուծվի եւ հարաբերությունները կարգավորվեն Ռուսաստանի հետ, ասել է երկրի փոխվարչապետ Պետր Գլինսկին։
Լեհաստանի փոխվարչապետը նշել է, որ իր քաղաքական մրցակիցներն այլ ճանապարհ չունեն, բացի «Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնմամբ եւ ուկրաինական ճգնաժամի լուծմամբ շահագրգռված «խմբերի պատանդ» դառնալը։
«Եվրոպայի կեսին այդ էլ սպասվում է։ Ինչո՞ւ է Տուսկը (Եվրախորհրդի նախկին ղեկավար, Լեհաստանի նախկին վարչապետ եւ Լեհաստանի ընդդիմության ներկայիս առաջնորդ Դոնալդ Տրուսկ) վերադարձել Լեհաստան։ Հենց նրա համար, որ փրկի այդ գերմանա-ռուսական նախագիծը («Հյուսիսային հոսք» գազատարը)»,- ավելացրել է Գլինսկին։




























