Մեծ Բրիտանիայում վերջին մեկ տարում զգալիորեն բարձրացել է երկրի թագավոր Չառլզ III-ի վարկանիշը, այս մասին վկայում են The Times պարբերականի հարցման արդյունքները։
Հարցման տվյալների համաձայն, բրիտանացիների 62 տոկոսի կարծիքով՝ Չառլզ III-ը լավ թագավոր կլինի։ Համեմատության համար. 2022թ. մարտին այդ կարծիքին էր հարցվածների 39 տոկոսը։
Բացի այդ, հարցումը ցույց է տվել, որ հարցման ենթարկված բրիտանացիների 60 տոկոսը կողմ է միապետության պահպանմանը։ 26 տոկոսը ցանկանում է, որպեսզի պետության ղեկավարն ընտրվի։ Միապետության կողմնակիցների թիվն ամենամեծն է 65-ից բարձր տարիքի անձանց շրջանում, ամենից քիչ՝ 18-24 տարեկանների խմբում։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Չառլզ III-ի թագադրումը տեղի է ունենալու մայիսի 6-ին։
Բուքինգհեմյան պալատում տեղեկացրել են, որ Վեսթմինսթերյան աբբայությունում կայանալիք արարողությանը մասնակցելու են ավելի քան 200 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ պետությունների մոտ 100 ղեկավարներ։





























