Ադրբեջանի նախագահի օգնական - նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւը հանդիպել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի օգնականի հետ։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, նրանք քննարկել են Ադրբեջան-ՆԱՏՕ գործընկերությունը, համագործակցությունն ահաբեկչության դեմ պայքարում, տարածաշրջանային անվտանգությունն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Հանդիպման թեմատիկան եւ քննարկումների տոնայնությունը պարզապես ապշեցնող են հենց Ադրբեջանի վարքագծի համատեքստում։ Փաստը, որ ահաբեկչությանն աջակցող պետությունը ՆԱՏՕ-ի հետ քննարկում է պայքարն ահաբեկչության դեմ, կասկածի տակ է դնում հենց դաշինքի կայացածությունն այդ երեւույթի դեմ պայքարում։
Հիշեցնենք, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ Արցախի դեմ 2020թ. ագրեսիայում Մերձավոր Արեւելքի վարձկաններին ներգրավելու մասին խոսում էին այդ թվում եւ ՆԱՏՕ անդամները։ Սակայն համապատասխան արձագանքի փոխարեն ՆԱՏՕ-ում խոսում են համատեղ պայքարի մասին։




























