Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) «չափավոր» է անվանել բնակչության առողջության համար քաղաքացիական պատերազմի կողմերից մեկի կողմից Խարտումում պետական կենսաբանական լաբորատորիայի գրավման հետ կապված վտանգը, հայտնում է Reuters-ը։
Մինչ այս Սուդանում ԱՀԿ ներկայացուցիչը հայտարարել էր, որ խոլերայի հարուցիչներ եւ այլ վտանգավոր նյութեր պարունակող լաբորատորիայի գրավման հետ կապված կենսաբանական սպառնալիքի վտանգը «չափազանց մեծ է»։
Սուդանի բժիշկների արհմիության ղեկավար Ատիա Աբդուլլա Աթիան Al Arabia-ին ասել է, որ Խարտումի բոլոր պետական հիվանդանոցները դադարել են աշխատել եւ հավելել, որ մայրաքաղաքի նոր հիվանդանոցները վերջին օրերին չեն աշխատել վառելիքի բացակայության պատճառով:





























