Ռուսաստանի եւ Լեհաստանի երկկողմ հարաբերություններին ոչ մի լավ բան չի սպասվում, ռուսատյացությունը պատել է Լեհաստանին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Դատելով նրանից, թե ինչ վարքագիծ են դրսեւորում այժմ լեհական իշխանությունները, մեր երկկողմ հարաբերություններին ոչ մի լավ բան չի սպասվում։ Իսկ լեհական իշխանություններին ռուսատյացությունը բացարձակապես զրկում է նրանց սթափությունից Ռուսաստանի հետ կապված ամեն ինչին մոտենալու հարցում։ Այս ամենը չի կարող անհետեւանք մնալ»,-ասել է նա։





























