Հ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և խմբակցության պատգամավորները, Կիպրոսի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում այսօր հանդիպել են երկրի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսի հետ:
Հանրապետության նախագահը չափազանց բարձր է գնահատել Հայաստանի և Կիպրոսի միջև եղբայրական հարաբերությունները:
ՔՊ խմբակցությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխադարձաբար ընդգծել են միջխորհրդարանական համագործակցության բարձր մակարդակը և քննարկել են դրանք խորացնելու նոր հեռանկարները:
Պատվիրակությունը Կիպրոսի Հանրապետության նախագահին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու հարցը:
Քննարկել են Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները:





























