Միջազգային հանրությունը մտահոգված է Աֆղանստանի կայունության կապակցությամբ։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարության մեջ, փոխանցում է Reuters-ը:
Նախազգուշացումը, որում խոսվում է այնպիսի խնդիրների մասին, ինչպիսիք են ահաբեկչությունը, ինքլյուզիվության բացակայությունը, կանանց եւ աղջիկների իրավունքները, թմրավաճառության տարածումը, հաջորդել է Աֆղանստանի հարցով խորհրդակցությանը, որը ՄԱԿ-ն անցկացրել է Դոհայում։
Գուտերեշի խոսքով ՝ իրավիճակն Աֆղանստանում այսօրվա դրությամբ աշխարհում ամենամեծ հումանիտար ճգնաժամն է:
Նա հավելել է, որ թալիբների հետ կհանդիպի, «երբ գա դրա համար հարմար պահը»։




























