Բեռլինում մայիսմեկյան ցույցերի եւ հավաքների ժամանակ 67 մարդ է ձերբակալվել, հաղորդում է News in Germany-ն։
Ոստիկանության տվյալներով՝ երեքշաբթի առավոտյան ընդհանուր առմամբ 99 գործ է հարուցվել։
Խոսքը այնպիսի մեղադրանքների մասին է, ինչպիսիք են հանգստության խախտումը, դիմադրությունը եւ իրավապահ մարմինների աշխատակիցների վրա ֆիզիկական հարձակումը, գույքի փչացումը եւ վտանգավոր մարմնական վնասվածքները:
Ըստ տեղեկությունների՝ տուժել է ոստիկանության 9 աշխատակից, նրանց մեծ մասը վնասվածքներ է ստացել:
Ոստիկանության ղեկավար Բարբարա Սլոուիկը գոհ է մնացել գործողության ընթացքից։ «Այս տարի մայիսի 1-ը նույնիսկ ավելի խաղաղ է անցել, քան նախկինում»,-ասել է Սլոուիկը: Նա դա բացատրել է արտակարգ իրավիճակների ծառայությունների «խելացի եւ շրջահայաց մոտեցմամբ»։
Նրա տվյալներով՝ մայիսի 1-ին հերթապահություն է իրականացրել գրեթե 7 հազար 100 ոստիկան, նրանցից գրեթե 2600-ը ժամանել է այլ դաշնային հողերից։ Գերմանիայի մայրաքաղաքում ընդհանուր առմամբ շուրջ 28 հազար մարդ է մասնակցել 19 ցույցերի:





























