Իսրայելը եւ պաղեստինցի արմատականները Եգիպտոսի, Կատարի եւ ՄԱԿ-ի միջնորդությամբ պայմանավորվել են հրադադարի մասին Գազայի հատվածում։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով պաղեստինցի պաշտոնյային։
Գործակալության տեղեկացմամբ՝ հրադադարի ռեժիմն արդեն մտել է ուժի մեջ։
Իսրայելի բանակը երեքշաբթի տեղեկացրել էր, որ Գազայի հատվածի պաղեստինցի արմատականները հրթիռակոծել են իսրայելական տարածքը։ Ի պատասխան՝ իսրայելցի զինվորականները հարվածներ են հասցրել Գազայի հատվածին։
Ինչպես նշել է Kan ռադիոկայանը, պաղեստինցիների հրթիռային հարվածները հաջորդել են երեքշաբթի գիշեր Խադրա Ադնանի մահվան մասին հայտարարությանը. մոտ երեք ամիս առաջ «Իսլամական ջիհադ» պաղեստինյան արմատական խմբավորման ակտիվիստն իսրայելական բանտում հացադուլ էր հայտարարել։ Նա մեղադրվում էր ահաբեկչական գործունեության մեջ, հրաժարվել էր բուժօգնությունից, նշել է ռադիոկայանը։
Kan-ի տեղեկություններով՝ հրթիռային հարվածների հետեւանքով առնվազն մեկ մարդ բեկորային վնասվածքներ է ստացել իսրայելական Սդերոտ քաղաքի շրջանում։ Իսրայելի հեռուստատեսության 12-րդ ալիքի տվյալների համաձայն՝ երեքշաբթի ցերեկը հասցված հարվածներից տուժել է երեք մարդ։ Բացի այդ, առնվազն հինգ պաղեստինցի վիրավորել է իսրայելական գնդակոծման հետեւանքով։





























