Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոի հրավերով ժամանել է Հելսինկի։

Երկու պետությունների ղեկավարները բանակցություններին կխոսեն ռուսական ագրեսիայից Ուկրաինայի պաշտպանության եւ այդ նպատակով Ֆինլանդիայի աջակցության, երկկողմ հարաբերությունների եւ գլոբալ աշխարհաքաղաքական իրավիճակի մասին, ասվում է Ֆինլանդիայի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: Բացի այդ, Զելենսկին կհանդիպի Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակի հետ։

Ավելի ուշ Ուկրաինայի ղեկավարը կմասնկացի Հյուսիսային Եվրոպայի երկրների եւ Ուկրաինայի գագաթաժողովին՝ Ֆինլանդիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի եւ Իսլանդիայի վարչապետների մասնակցությամբ։