Եվրահանձնաժողովը 1,5 մլրդ եվրո կհատկացնի Ուկրաինային ռազմամթերքի արտադրության համար։ Այս մասին ասվում է ԵՀ-ի մամուլի հաղորդագրության մեջ:

«Անդամ պետությունների հետ միասին մենք համատեղ ավելի շատ զինամթերք կգնենք Ուկրաինայի համար, դրա համար լրացուցիչ մեկ միլիարդ եվրո ենք հատկացնում»,-հայտարարության մեջ մեջբերվում է Եվրամիության գործադիր իշխանության մարմնի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի խոսքը: 

Եվս 500 միլիոն Բրյուսելը նախատեսում է ծախսել Եվրոպայում արկերի արտադրության ընդլայնման վրա։

Բացի այդ, ԵՄ երկրները պարտավորվել են 12 ամսվա ընթացքում Կիեւին մատակարարել մեկ միլիոն հրետանային արկ: Դրա համար խաղաղության եվրոպական հիմնադրամից կհատկացվի մեկ միլիարդ եվրո։