ԱՄՆ բանակի հրամանատարությունը հայտնել է, որ Սիրիայի հյուսիս-արեւմտյան հատվածում հարվածի թիրախը եղել է Ալ Քաիդայի հրամանատարներից մեկը:
«Մայիսի 3-ին տեղական ժամանակով ժամը 11:42-ին ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերը միակողմանի հարված են հասցրել Սիրիայի հյուսիս-արեւմուտքում, որի թիրախը եղել է Ալ Քաիդայի բարձրաստիճան առաջնորդը»,-ասվում է հաղորդագրության տեքստում։
ԱՄՆ բանակի հրամանատար Մայքլ Կուրիլան ասել է, որ իրականացված գործողությունը հաստատում է Կենտրոնական հրամանատարության հավատարմությունը տարածաշրջանին եւ ԻՊ-ի եւ Ալ Քաիդայի լիակատար ջախջախմանը:





























