Անօդաչուն պայթել է Ռոստովի մարզի Նովոշախտինսկի նավթամթերքների գործարանի տարածքում, տեղեկացրել է Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբեւն իր թելեգրամ-ալիքում։
«Այսօր գիշեր Կրասնոսուլինսկի շրջանի Կիսելյովկա գյուղում, Նովոշախտինսկի նավթամթերքների գործարանում, միջարտադրամասային էստակադայի կառուցվող մասում անօդաչու թռչող սարք է ընկել, ինչից հետո այն պայթել է։ Պայթյունի հետեւանքով առաջացած կրակն անմիջապես մարվել է»,- նշված է հաղորդագրությունում։
Նա նշել է, որ հրշեջների կարիք չի զգացվել, կրակը մարվել է ձեռնարկության ծառայությունների ուժերով։
«Զոհեր եւ տուժածներ չկան։ Շինություններին հասցված վնասն աննշան է»,- ավելացրել է Գոլուբեւը։





























