Կուբանի նահանգապետ Վենիամին Կոնդրատեւն իր թելեգրամ-ալիքում տեղեկացրել է Իլի նավթավերամշակման գործարանի պահեստարանի հրդեհի մասին։
«Հաստատվել է, որ Սեւերսկի շրջանում այրվում է Իլի նավթավերամշակման գործարանի պահեստարանը»,- տեղեկացվել է հաղորդագրությունում։
Կոնդրատեւը նշել է, որ «ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան»։
«Ավանի բնակիչներին ոչինչ չի սպառնում»,- ավելացրել է նա։
Նահանգապետը նշել է, որ տեղում արդեն աշխատում են հրշեջ հաշվարկները եւ ԱԻՆ աշխատակիցները՝ 48 մարդ, եւ 16 միավոր տեխնիկա։ Նրա հանձնարարությամբ դեպքի վայրում է նաեւ շրջանի ղեկավարը։
Ավելի ուշ տեղեկություն է ստացվել, որ հրդեհը գործարանում մարվել է։





























