Նյու Յորքի գերագույն դատարանը մերժել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի 100 մլն դոլարի հայցն ընդդեմ New York Times թերթի եւ հրամայել է պետության նախկին ղեկավարին վճարել բոլոր ծախսերը՝ կապված նշված գործի քննության հետ, տեղեկացրել է Axios ինտերնետ-պորտալը։
«Նախկին նախագահ Թրամփի հայցն ընդդեմ The New York Times-ի մերժվել է Նյու Յորքի գերագույն դատարանի դատավորի կողմից»,- նշվել է հրապարակման մեջ։
2021թ. սեպտեմբերին ներկայացված հայցում նշվում էր, որ թերթը նախկին նախագահի զարմուհուն՝ Մերի Թրամփին համոզել է «փաստաբանի գրասենյակից ծածուկ դուրս բերել գրառումներն ու հանձնել դրանք թերթին»՝ չնայած այն բանին, որ աղջիկը գաղտնիության մասին համաձայնություն է ստորագրել, ինչպես նաեւ եղել է պահանջ՝ 100 մլն դոլարի չափով վնասի փոխհատուցման մասին Մերիի եւ թերթի կողմից։
Դատավոր Ռոբերտ Ռիդի որոշմամբ Թրամփի մեղադրանքները կայացած չեն, քանի որ լրագրողներն ունեն « իրավաբանական եւ սովորական նորություններ հավաքելու իրավունք՝ առանց քաղաքացիական պատասխանատվության վախի»՝ ԱՄՆ սահմանադրության առաջին լրացման գործողության համաձայն։
«Մերժելով New York Times-ի դեմ բողոքը՝ Ռիդը Թրամփին հրամայել է վճարել իրավաբանական բոլոր ծախսերը՝ կապված նրանց գործի հետ»,- գրել է պորտալը։
Ընդ որում՝ Մերի Թրամփի վերաբերյալ դատական որոշում, ինչպես նշվել է, դատարանը դեռ չի կայացրել։




























