Բնիկ ժողովուրդների միության առաջնորդները Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ին խնդրում են ներողություն խնդրել գաղութացման հետեւանքների համար, գրում է Guardian թերթը՝ հղում անելով նամակին։

Բրիտանական միապետի թագադրման նախօրեին 12 երկրներում հանրապետության եւ փոխհատուցման համար շարժման ակտիվիստնեռրը նամակ են գրել, որում թագավորին խնդրում են «պաշտոնական ներողությունների», ինչպես նաեւ «վնասի փոխհատուցման» ուղղությամբ գործընթաց սկսել։  Նամակը ստորագրվել է Անտիգուա եւ Բարբուդայի, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի, Բահամյան կղզիների, Բելիզի, Կանադայի, Գրենադայի, Ճամայկայի, Պապուա նոր Գվինեյաի, Սենթ Քիթսի եւ Նեւիսի, Սենթ Լյուսիի եւ Սենթ Վինեսնթի եւ Գրենադիների ներկայացուցիչների կողմից։

«Մենք՝ ներքոստորագրյալներս, կոչ ենք անում բրիտանական միապետ Չարլզ III-ին իր թագադրման օրը՝ 2023 թվականի մայիսի 6-ին, ճանաչել բնիկ եւ ստրկացված ժողովուրդների գաղութացման ցեղասպանության սարսափելի հետեւանքներն ու ժառանգությունը», - թերթը մեջբերում է նամակի տեքստը։

Բացի այդ, փաստաթղթի հեղինակները ուշադրություն են հրավիրում այն ​​փաստի վրա, որ 2022 թվականի հունիսին այն ժամանակ արքայազն Չարլզը Միության  կառավարությունների ղեկավարներին ասել էր, որ անցյալի սխալներն ընդունելը «խոսակցություն է, որի ժամանակը եկել է»։ Նամակում հեղինակները խնդրում են թագավորին «անհապաղ զրույց սկսել ստրկության շարունակվող ազդեցության մասին»։