«Ռոսկոսմոսի» նախկին ղեկավար, ռազմական խորհրդական Դմիտրի Ռոգոզինը կանխատեսել է ուկրաինական հակահարձակման սցենարը, ինչպես նաեւ առաջարկել է կանխել այն՝ օգտագործելով միջուկային զենք ուժով եւ միջոցներով գերազանցող թշնամու դեմ, հայտնում է «Ազգային լրատվական ծառայությունը»։
Մենք ակնկալում ենք, որ առաջին հարվածը [Ուկրաինայի հակահարձակման ժամանակ] կհասցվի հեռահար HIMARS համակարգերի միջոցով։ Նրանք կփորձեն «այրել» մեր պաշտպանության գիծը։ Երկրորդ՝ մենք սպասում ենք անօդաչուների գրոհի, նրանք դրանք արդեն ակտիվորեն կիրառում են դրանք մեր առաջին գծի դեմ։ Հետո կգան ծանր տանկերը՝ «Աբրամսները», «Լեոպարդներները» եւ այլն։ Դե նաեւ հետեւակը: Հետեւաբար, այժմ մեր խնդիրն է հնարավորինս թաքնվել ամրացված շրջանում, դիմակայել առաջին հրթիռային հարվածին, թաքցնել եւ նվազագույնի հասցնել անձնակազմի կորուստը անօդաչուների պարսից, այնուհետեւ դիմավորել տանկերին», - իր Telegram-ի ալիքում հրապարակված տեանյութում ասել է Ռոգոզինը։
Ռոգոզինը միջուկային զենքի կիրառման անհրաժեշտությունը բացատրում է անհավասար ուժերով՝ հօգուտ թշնամու։
«Մեր դոկտրինայի համաձայն՝ մենք բոլոր իրավունքներն ունենք մարտավարական միջուկային զենք կիրառելու, քանի որ այն հենց դրա համար գոյություն ունի»,-ասել է նա։




























