Ուկրաինայի Գերագույն հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացրել ձերբակալել Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովին։

Ըստ մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության՝ Տրուխանովը մեղադրվում է սնանկացած «Կրայան» գործարանի շենքը ուռճացված գնով գնելու ժամանակ բյուջեից մոտ 2,5 մլն դոլար հափշտակելու մեջ։

Ավելի վաղ քաղաքապետը քննադատության էր ենթարկվել Ուկրաինայում՝ Ռուսաստանի հետ բանակցելու առաջարկից հետո։