ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը կարգավորելու Պեկինի ծրագիրը կենսունակ չի համարում եւ կենտրոնանում է միայն Կիեւի կողմից առաջ քաշված առաջարկների վրա։
«Միակ ծրագիրը, որը կարելի է խաղաղ անվանել, Զելենսկու կողմից առաջ քաշված առաջարկներն են»,- Ֆլորենցիայում ելույթի ժամանակ ասել է նա՝ պատասխանելով հարցին, կա արդյոք խաղաղության ծրագիր, որը կարող է կարգավորել հակամարտությունը։
Միաժամանակ, եվրոպացի գլխավոր դիվանագետը խոստովանել է, որ Կիեւի առաջարկները «իհարկե, չեն ընդունվի Ռուսաստանում»։
Բորելը նաեւ հավելել է, որ Չինաստանն այս իրավիճակում «իր դերն ունի», քանի որ կարող է ազդել Ռուսաստանի վրա։ Նա նաեւ նշել է, որ Չինաստանը, ըստ Բրյուսելի, ներկայումս զենք չի մատակարարում Ռուսաստանին։ «Մենք նաեւ շահագրգռված ենք, որ Ռուսաստանին շատ չմոտեցնենք Չինաստանին»,- ասել է եվրոպացի դիվանագետը։





























