ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մայիսի 5-ին հանդիպել է արգենտինացի իրավաբաններ Լուսինա Մինասյանի և Իռենե Մասսիմինոյի հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Վլադիմիր Վարդանյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, բարձր է գնահատել նրանց աշխատանքը` կարևորելով համագործակցությունը:

Իռենե Մասսիմինոն տեղեկացրել է, որ համագործակցում են նաև սփյուռքահայ իրավաբանների հետ:

Արգենտինացի իրավաբանները Հայաստանում հանդիպել են մի շարք կառույցների ներկայացուցիչների հետ` ստանալով համապատասխան և համապարփակ տեղեկատվություն:

Քննարկվել են միջազգային իրավական գործընթացներին առնչվող հիմնահարցեր: Անդրադարձ է կատարվել միջազգային իրավունքի կիրառմանն առնչվող մի շարք հիմնահարցերի, մասնավորապես, միջազգային իրավունքի կիրառման ապահովման մեխանիզմներին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ակտիվ համագործակցությունը: Ընդգծվել է համատեղ ջանքերով խախտված իրավունքների վերականգնմանը և արդարադատության հաստատմանը հասնելու անհրաժեշտությունը: