Վերջին ամիսներին Ռուսաստանն ավելի հաճախ է ամերիկյան շարժական հրթիռային համալիրներ խփում Ուկրաինայում՝ օգտագործելով էլեկտրոնային «խլացուցիչներ» GPS համակարգի անջատման համար, որպեսզի հրթիռները չհայտնվեն թիրախում, CNN-ին տեղեկացրել են իրազեկ մի քանի աղբյուրներ։
Ուկրաինայի զինվորական պաշտոնյաներն ԱՄՆ օգնությամբ ստիպված են եղել տարբեր շրջանցող ուղիներ մտածել՝ շարունակելով օգտագործել բարձր շարժունության հրետանային հրթիռային համակարգեր (HIMARS), որոնք, գուցե, «ամենաահավոր զենքն էին» Ուկրաինայի պայքարում։
Միջին հեռահարության այդ հրթիռային համակարգերն անվանում էին բեկումնային պահ հակամարտությունում, եւ դրանք կարեւոր դեր խաղացին Ուկրաինայում անցած ամառ հայտնվելու պահից, այդ թվում անցած տարվա հարձակման ժամանակ, որը թույլ տվեց Ուկրաինային Ռուսաստանից հետ խլել զգալի տարածքներ։
Բայց վեջին ամիսներին այդ համակարգերի արդյունավետությունն ավելի է նվազում ռուսական զորքերի ինտենսիվ արգելափակման պատճառով, CNN-ին տեղեկացրել են ամերկյան, բրիտանական եւ ուկրաինական հինգ աղբյուրներ։ Նրանց խոսքով՝ դա ստիպում է ամերիկացի եւ ուկրաինացի պաշտոնյաներին փնտրել HIMARS-ի ծրագրային ապահովման ճշգրտման միջոցներ՝ դիմակայելու համար զարգացող ռուսական խանգարումներին։
«Հաշվի առնելով այն, որ առաջիկայում սպասվում է ուկրաինական զորքերի խոշոր հակահարձակումը, եւ այն, որ Ուկրաինան հենվում է HIMARS-ների վրա, խնդրի լուծումը դառնում է ավելի առաջնահերթ, որպեսզի ուկրաինական զորքերը կարողանան առաջ ընթանալ»,- նշել է հեռուստաալիքը։
Ասօրվա դրությամբ Ուկրաինան ստացել է 18 ամերիկյան HIMARS, եւ ԱՄՆ-ն պարտավորվել է ուղարկել եւս 20-ը։ ՆԱՏՕ-ի գծով մյուս դաշնակիցները տրամադրել են համազարկային կրակի 10 հրթիռային համակարգ՝ ըստ պետդեպարտամենտի տվյալների։
GPS-ի խանգարումները կարող են ազդել ամերիկյան այլ «խելացի» զինամթերքների վրա, ինչպիսին են գերճշգրիտ Excalibur հրետանային արկերը, որոնք արձակվում են հաուբիցներից, եւ օդից նետվող JDAM ռումբերը։ Պենտագոնի ցանցում հայտնված փաստաթղթում նշված էր, որ JDAMS-ները հատկապես զգայուն են խափանումների հանդեպ։
Ամերիկացի պաշտոնյան հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն ուկրաինացիներին խորհուրդներ է տալիս ռուսական խլացուցիչները հայտնաբերելու եւ ոչնչացնելու հարցերում, քանի որ գոյություն ունեն HIMARS-ների եւ նրանց հրիթռների մոդիֆիկացիայի սահմանափակ թվով միջոցներ։
Էլեկտրոնային պատերազմը վարվում է երկու կողմից, ինչպես ճակատագծում, այնպես էլ նրա թիկունքում, որտեղ ակտիվորեն օգտագործվում են անօդաչուները՝ հսկման եւ հրետանային ուղղորդման համար։ Սարքը կարող է տեղադրվել նաեւ օբյեկտում կամ նրա շուրջ։
Խանգարման գտնվելու վայրից ու ուժից կախված՝ հրթիռը, միունույն է, կարող է արձակվել եւ հաջող հարված հասցնել։ Բացի GPS-ից, հրթիռներն ունեն իներցիալ նավիգացիոն համակարգեր, որոնք խանգարումներից չեն վախենում եւ մնում են ճշգրիտ, ինչպես GPS-կոորդինատների ուղղորդման դեպքում։
Աղբյուրի համաձայն՝ անօդաչուների օպերատորներից մեկն Արեւելյան ճակատում շարժական HIMARS-ների «խլացումն» անվանել է «զգալի», ինչն իր հսկման շրջանում չէր տեսել մինչեւ անցած տարվա նոյեմբերը, այն բանից մի քանի ամիս հետո, երբ ամռան սկզբին HIMARS-ներն առաջին անգամ հայտնվեցին Ուկրաինայում։
Անօդաչուների մեկ այլ օպերատոր հարավային Խերսոնի մարզում աղբյուրին ասել է, որ HIMARS-ների արդյունավետությունը զգալիորեն նվազել է, բայց նաեւ զգուշացրել է, որ դրանք դեռեւս շատ պետք են, եւ դրանց հետ հույսեր են կապում, բայց արդեն այնքան էլ գերիշխող չեն, ինչպես առաջ։





























