Բրիտանական ոստիկանությունը շաբաթ օրը թագավոր Չառլզ III-ի թագադրման նախաշեմին ձերբակալել է հակամիապետական Republic խմբի առաջնորդ Գրեմ Սմիթին, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով խմբի ներկայացուցչին։
Ոստիկանությունը չի հաստատել ձերբակալման փաստը՝ հայտարարելով, որ իրենք դեռ չեն կարող նշել ձերբակալվածների անունները։
Դեպքի վայրում գտնվող սպան, իր հերթին, ասել է, որ ձերբակալվել է երեք ցուցարար։
Ինչպես տեղեկացրել է ВВС-ն, Վեսթմինսթերյան աբբայության դռները, որտեղ տեղի է ունենալու թագադրությունը, արդեն բաց են, եւ արարողությանը մասնակցելու համար գալիս են բարձրաստիճան եւ հանրաճանաչ անձինք։
Սպասվում է ճոխ թագավորական արարողություն։
Հազարավոր հավաքվածներ Լոնդոնում վայելում են տոնի մթնոլորտը, հրճվում եւ երգում՝ սպասելով թագավորական շքախմբին։
Արարողությունը գլխավորելու է Քենթրբերիի արքեպիսկոպոսը։





























