Մայիսի 5-ին Սահմանապահ ծառայության մարմինններն սկսել են բելառուսա-ռուսական սահմանի իրադրության մոնիթորինգը, տեղեկացրել է ԲԵԼՏԱ-ն՝ հղում կատարելով Բելառուսի Պետական սահմանապահ կոմիտեի մամուլի ծառայությանը։
Խոսքը ավտոհաղորդակցության վեց հիմնական կետերի մասին է։
Մոնիթորինգը կատարվում է Բելառուսի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ վավերացված համաձայնագրի կատարմանը պատրաստվելու շրջանակում։ Համաձայնագիրը վերաբերում է վիզաների ճանաչմանը եւ այլ հարցերի՝ կապված օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց՝ Միութենական պետության տարածք մուտք գործելու հետ։
Ինչպես նշել են մամուլի ծառայությունում, կարող են իրականացվել անձանց եւ փոխադրամիջոցների ստուգումներ։





























