ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը RT հեռուստաալիքի եթերում հաստատել է, որ հացահատիկային գործարքի շուրջ քառակողմ բարձր մակարդակի հանդիպումը տեղի կունենա մոտ ժամանակներս:
«Փոխնախարարների մակարդակով բարձր մակարդակի հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում։ Այն կանցկացվի քառակողմ ձեւաչափով՝ համաձայնագրերի կողմերի մասնակցությամբ՝ Ռուսաստան, Թուրքիա, Ուկրաինա, ՄԱԿ»,-ասել է նա։
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի գրասենյակը հայտնել է Ստամբուլում հացահատիկի հարցով հանդիպման ժամկետների մասին․ այն կկայանա հաջորդ շաբաթ:
Միեւնույն ժամանակ, ՄԱԿ-ը կոչ է արել հացահատիկային գործարքի բոլոր կողմերին շարունակել քննարկումները նախաձեռնության երկարաձգման եւ ամբողջական իրականացման համար։





























