Նոր հետազոտության տվյալների համաձայն՝ գլոբալ ջերմացումը երկրային մթնոլորտում էներգիայի հսկայական ծավալ է պահում։ Վերջին 50 տարում մոլորակը այն կուտակել է մոտ 25 մլրդ ատոմային ռումբին հավասարազոր ծավալով։
Ինչպես տեղեկացրել է Earth System Science Data ամսագիրը, էներգիայի ընդհանուր ծավալը, որն արձակվել է գլոբալ ջերմացման ֆոնին 1971-2020թթ., 380 զետաջոուլ է՝ 380 21 հատ զրոյով, այսինքն՝ 380 000 000 000 000 000 000 000 ջոուլ։
Գլոբալ ջերմացման ազդեցությունը զգացվում է նաեւ «անտեսանելի աչքով»։ Բայց գիտնականները վարժվել են գործել կոնկրետ թվերով։ Սովորական մարդկանց համար այս մաթեմատիկան քիչ բան է վկայում, ուստի կլիմայաբանները ավստրալական երկու համալսարաններից՝ Մելբուռնի եւ Նոր Հարավային Ուելսի, որոշել են այդ տվյալները ներկայացնել ճանաչելի ձեւով։
Ահա թե ինչ է ստացվել. 380 զետաջոուլ. դա մոտավորապես 25 մլրդ անգամ ավելի մեծ է, քան ատոմային ռոմբի պայթյունի ժամանակ արձակված էներգիան, որն ամերիկացիները նետել են ճապոնական Հիրոսիմայի վրա 1945թ.։
Էլ ավելի տագնապալի է այն փաստը, որ այդ թիվը կազմում է ջերմոցային գազերի ընդհանուր ծավալի մոտ 60 տոկոսը, քանի որ ջերմության մի մասը, այնուամենայնիվ, գոլորշիանում է մթնոլորտի ավելի բարձր շերտերում։
Եվ Երկրի վրա ջերմաստիճանի տատանումներն էլ կարող էին շատ ավելի բարձր լինել։ Բայց այդ ամբողջ էներգիայի մոտ 89 տոկոսը կլանել են օվկիանոսներն ու այլ ջրամբարներ։ Ցամաքին բաժին է ընկել միայն 6 տոկոսը։ Ջերմության եւս 4 տոկոս ծախսվել է կրիոսֆերայի մասնակի տարրալուծման վրա, այսինքն՝ ձյան եւ սառույցի երկրային պաշարների, ներառյալ հավերժական սառածությունը, սառցադաշտերը, սառցե գլխարկները եւ այլն։ Մթնոլորտի ստորին շերտերում, արդյունքում, «կախված» է մնացել ավելորդ էներգիայի մեկ տոկոսը։




























