ԱՄՆ-ի Տեխաս նահանգի ազգային գվարդիայի կազմում ստեղծվել է հատուկ սահմանային ստորաբաժանում, որը զբաղվելու է Մեքսիկայի հետ երկրի սահմանին անօրինական միգրացիայի հարցերով։ Այս մասին օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը։
Նահանգապետը հայտնել է, որ ստորաբաժանումը կտեղակայեն ամենաբարդ հատվածներում, նրանց նպատակը կլինի բռնել, հետ մղել եւ վերադարձնել այն միգրանտներին, որոնք փորձում են ապօրինի ներթափանցել ԱՄՆ։
«Մենք արդեն տեսել ենք մի շարք օրինակներ, երբ Ազգային գվարդիան լուծել է նմանատիպ խնդիրներ, բայց մենք նման գործունեությունը կվերածենք լիարժեք գործողության», - ասել է Էբոթը:
Նոր ստորաբաժանումը հագեցած է ինքնաթիռներով, նավակներով, գիշերային տեսողության սարքերով եւ «անկարգությունների կանխման միջոցներով», - ասել է նա:




























