Հնդկաստանում ինքնաթիռի ուղեւորուհուն կարիճ է խայթել, գրում է UPI-ն։ Միջադեպը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ։
Հաղորդվում է, որ կինը Նագպուրից Մումբայ էր թռչում Air India ավիաընկերության ինքնաթիռով։ Ավիափոխադրողի ներկայացուցիչները մեկնաբանել են միջադեպը՝ պատմելով, որ ուղեւորուհուն անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել, իսկ օդանավակայանում նրան սպասում էր շտապօգնության բրիգադը:
«Սա չափազանց հազվադեպ եւ տհաճ միջադեպ է»,-ասվում է հայտարարության մեջ:
Air India-ում հավելել են, որ ավելի վաղ իրենք բախվել են օդանավում առնետների կամ թռչունների հայտնվելու դեպքերի: Ինչ վերաբերում է տուժածին, ապա այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։





























