Շտուտգարտից (Բադեն-Վյուրտեմբերգ) 15 կիլոմետր հեռավորության վրա՝ Զինդելֆինգեն բնակավայրում գտնվող Mercedes-Benz ավտոարտադրողի գործարանում հինգշաբթի հարձակվողը հրաձգություն է իրականացրել: Տարաշածրջանային ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ մեկ մարդ զոհվել է, եւս մեկը վիրավորվել է եւ գտնվում է ծանր վիճակում։

«Կրակողը ձերբակալվել է։ Ներկայումս գործարանի աշխատակիցներին վտանգ չի սպառնում», - նշվում է Twitter-ում տարածված հաղորդագրությունում։

Կասկածյալի դրդապատճառների մասին չի հաղորդվում։ Զինդելֆինգենի գործարանում արտադրում են Mercedes-Benz S դասի մեքենաներ։ Անսարքությունների մասին տեղեկություններ չեն եղել։