Հարավային Կորեայի դատարանը երեք տարվա ազատազրկման է դատապարտել 66-ամյա տղամարդուն՝ ավելի քան 1200 կատուների ու շների սովամահ անելու համար, հայտնում է «Ռենհապ» գործակալությունը։
Հաղորդվում է, որ տղամարդը տարել է կատուներին եւ շներին, որոնց բաց են թողել գործարանատերերը՝ իրենց ցածր առեւտրային արժեքի պատճառով: Յուրաքանչյուր կենդանու համար նրան վճարել են տասը հազար վոն (մոտ 7,50 դոլար): 2020 թվականի փետրվարից նա այս կերպ տարել է ավելի քան հազար ընտանի կենդանու, որոնց հետո սովամահ է արել։ Յանպյոնում՝ տղամարդու ապրելու վայրում հայտնաբերվել է կատուների եւ շների 1256 դի։
Սուվոնի շրջանային դատարանը նրան 3 տարվա ազատազրկման է դատապարտել՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, ինչը երկրում կենդանիների պաշտպանության վերաբերյալ օրենքով առավելագույն պատիժ է։





























