Չծառայած ռուսաստանցիների համար կարող են կազմակերպվել առանձին զինվորական հավաքներ։ Այս մասին URA.RU-ին ասել է Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի անդամ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Սոբոլեւը:
«Նույնիսկ եթե քաղաքացիները դուրս են եկել զորակոչային տարիքից, բայց դուրս չեն եկել զորահավաքային պահեստազորից, նրանց կարող են զորակոչել, որպեսզի նախ կրթեն, բայց սովորական հավաքներում նրանք անելիք չունեն»,-ասել է նա։
Մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել պահեստազորում գտնվող քաղաքացիներին զինվորական պատրաստության զորակոչելու մասին: Սա պլանային միջոցառում է, այն անցկացվում է ամեն տարի։
Սոբոլեւը հրամանագրի ստորագրումից հետո բացատրել է, որ հավաքներն անհրաժեշտ են այն անձանց հմտությունները վերականգնելու համար, ովքեր արդեն ծառայել են բանակում:





























