Երեկ տարածվեց Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի ելույթն առ այն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները վերահաստատել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թ-ի Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի (29,800 կմ2) և Ադրբեջանի (86,600 կմ2) համապատասխան տարածքային ամբողջականությանը, իսկ սահմանի վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Սահմանդրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը:

Նա նաեւ նշել է. «Վերոգրյալից բխում է, որ Հայաստանի ղեկավարը՝

.ուրանալով հայ ժողովրդի տասնամյակների արյունալի արդար պայքարը,

.խախտելով հայոց պետականության հիմնարար իրավական փաստաթղթերն

ամփոփում է Արցախի Հանրապետության գոյության հիմքերի վերացման փուլը՝ ճանաչելով այն Ադրբեջանի կազմում։ Ինչ տեղի կունենար, եթե մենք ապրեինք իրավական պետության պայմաններում.

  1. Կնախաձեռնվեր քրեական վարույթ ԱՌՆՎԱԶՆ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ՝ «Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը» վերտառությամբ հոդվածով.
  2. խորհրդարանում կմերկնարկվեր վարչապետին անվստահության հայտնելու գործընթաց։

Ի վերջո, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշել էր՝ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում. ԵՒ ԱՅՍ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է»։