Օրեխովո-Զուեւսկի շրջանի բնակչուհին ոստիկանություն է դիմել տեղի բույսերի տնկարան այցից հետո, հաղորդում է «Осторожно, Москва» թելեգրամյան ալիքը։

Տնային տնտեսուհին փոքրիկ ֆերմա ունի Լաշինո գյուղում, որտեղ նա հավեր եւ այծեր է բուծում, ինչպես նաեւ տնական պանիր է պատրաստում վաճառքի համար: Նախօրեին 60-ամյա կինը այցելել է հարեւան Եգորեւսկի շրջան եւ մտել բույսերի տնկարան։ Զննելով տնկիների տեսականին՝ ռուս կինը վրդովվել է այն փաստից, որ 1928 թվականին Ուկրաինայում աճեցված «Слава переможцам» սորտի խնձորի ծառերը դեռեւս ազատ վաճառվում են։ Այդ անվանումը կինը համարել է հակառուսական կարգախոս եւ դիմել ոստիկանություն։