Ի՞նչ կապ կա Ռուսաստանի կողմից թռիչքների միակողմանի վերականգնման եւ նախագահի՝ այլ երկիր այցի միջեւ։ Դա բացարձակ անհասկանալի համեմատություն է, դա սպեկուլյացիա է։ Այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։
Կոբախիձեի խոսքով՝ նախագահի այցին հավանություն տալը Վրաստանի կառավարության բացառիկ իրավունքն է:
«Եթե Կառավարությունը կարծում է, որ նախագահի այցը չի նպաստի Վրաստանի կողմից թեկնածուի կարգավիճակ ստանալուն, այդ դեպքում կառավարությունը սահմանադրությամբ տրված լիակատար իրավունք ունի համաձայնություն չտալ նախագահի այցին: Մենք մտավախություն ունենք, որ նախագահի այցը եւ նրա հայտարարությունները կվնասեն թեկնածուի կարգավիճակ ստանալու մեր ջանքերին: Իհարկե, ավելի լավ է, որ նախագահը լայն ասպարեզ չունենա նման վարկաբեկիչ հայտարարությունների համար, որպեսզի չվնասի թեկնածուի կարգավիճակ ստանալու գործընթացին»,-ասել է նա։





























