Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից չորս տարվա ընդմիջումից հետո առաջին ինքնաթիռը թռել է Թբիլիսի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ուղեւորներն անցել են բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, «Ազիմուտ» ավիաընկերության օդանավը առանց ուշացումների օդ է բարձրացել։

Ինքնաթիռը Վրաստանի մայրաքաղաք է ուղեւորվել  երկու երկրների միջեւ ավիահաղորդակցության վերականգնման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանից  8 օր անց:

Մայիսի 16-ին ռուսական «Ազիմուտ» ընկերությունը Վրաստանի ավիացիոն իշխանություններից թույլտվություն էր ստացել Մոսկվա-Թբիլիսի երթուղով չվերթներ իրականացնելու համար։