Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Twitter-ում արձագանքել է ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության առաջին չվերթին, որն իրականացվել է Մոսկվա-Թբիլիսի ուղղությամբ։
«Չնայած վրաց ժողովրդի հակազդեցությանը՝ ՌԴ-ն իրականացրեց իր անցանկալի թռիչքը դեպի Թբիլիսի», -գրում է Զուրաբիշվիլին:
Ռուսական ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։ Մոսկվա-Թբիլիսի չվերթն իրականացրել է «Ազիմուտ» ավիաընկերությունը, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։





























