Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան եւ Ռուսաստանը դրական հարաբերություններ ունեն. երկրները միմյանց կարիքն ունեն բոլոր հնարավոր բնագավառներում։

«Մենք ուժեղ պետություն ենք եւ դրական հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ: Ռուսաստանն ու Թուրքիան միմյանց կարիքն ունեն բոլոր հնարավոր բնագավառներում », - CNN-ին տված հարցազրույցում ասել է Էրդողանը: