Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հաստատել է, որ մտադիր է աշխատել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում իր հաղթանակի դեպքում:

«Անկասկած, ես կաշխատեմ պարոն Բայդենի հետ»,-ասել է նա՝ պատասխանելով CNN հեռուստաալիքի հաղորդավարուհու համապատասխան հարցին։

Էրդողանը նշել է, որ Բայդենի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնից հեռանալու դեպքում «կաշխատի նրա հետ, ով կփոխարինի Բայդենին»։