Լիբանանի զորքերը փրկել են Սաուդյան Արաբիայի քաղաքացի Մուշարի ալ Մութաիրիին, որը շաբաթավերջին առեւանգվել էր Բեյրութում, հայտնում է Associated Press-ը։

Հաղորդվում է, որ նա պահվել է փրկագին ստանալու նպատակով։

Լիբանանի զինված ուժերի հայտարարության մեջ նշվում է, որ ալ Մութաիրին փրկվել է լիբանանա-սիրիական սահմանին «հատուկ գործողության» ժամանակ, որտեղ առեւանգողները նրան պատանդ են պահել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Ալ Մութաիրին Բեյրութում առեւանգվել է շաբաթ կեսգիշերից հետո։

Սաուդյան Արաբիայի պետական ​​Al-Ekhbariya հեռուստաալիքը հայտնել է, որ առեւանգողները 400,000 դոլար փրկագին են պահանջել ալ Մութաիրիի համար, որն աշխատում է Սաուդյան Արաբիայի ազգային ավիաընկերությունում: