Crocus Group-ի առաջին փոխնախագահ Էմին Աղալարովը հեռացել է ընկերությունից՝ սեփական նախագծերի վրա կենտրոնանալու համար, հայտնում է «ՌԻԱ Նեդվիժիմոստ»-ը։
«Ես հեռացա ընկերությունից եւ այժմ զբաղվում եմ սեփական նախագծերով՝ Sea Breeze առողջարանային քաղաքով, ֆիթնես ակումբների ցանցի զարգացմամբ, ինչպես նաեւ ռեստորանների ցանցով», - ասել է Աղալարովը:
Իր հեռացումը նա բացատրել է նրանով, որ 22 տարի աշխատել է ընկերությունում, իսկ «զուգահեռ նախագծերն այնքան են շատացել, որ արդեն չի հաջողվում Crocus Group-ում աշխատել նույն արդյունավետությամբ, ինչ հինգ կամ տասը տարի առաջ»։
Նշենք, որ Էմին Աղալարովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախկին փեսան է:




























