Հունիսի 1-ին շտապօգնության մեքենայով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 11 ամսական երեխա, որն ըստ նախնական տեղեկությունների, վայր է ընկել բարձր հարկից: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԲԿ-ից:
«Երեխան կլինիկական մահվան վիճակով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, որոնք եղել են անարդյունք: Երեխան գիտակցության չգալով՝ մահացել է, հայտնել են ԲԿ-ից։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի տանիքում կնոջ դի է հայտնաբերվել։ ԱԵրեխան վնասվածք է ունեցել, սակայն «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում մահացել է։
Երևանի շենքերից մեկի 1-ին հարկի տանիքում հայտնաբերվել է կնոջ դի, 1-ամյա երեխան էլ մահացել է ԲԿ-ում





























