Ավստրալիայի Մաքքուորի կղզում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է երկրի պետական երկրաբանական բյուրոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ 

Էպիկենտրոնը գտնվել է կղզու արեւելյան ափից մոտ 420 կմ հարավ, որտեղ գտնվում է Մաքքուորի Այլենդի գիտական ենթարկտիկական  կայանը։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:

Ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել, ցունամիի վտանգ չի հայտարարվել: