Ստոկհոլմում հրաձգության հետեւանքով մահացել է 15-ամյա պատանի, տեղեկացրել է AFP-ն։
Նշվել է, որ եւս երեք հոգի վիրավորումներ են ստացել հրաձգության հետեւանքով, որը տեղի է ունեցել Ստոկհոլմի հարավային հրապարակներից մեկի կողքին։
Դրդաատճառները ճշտվում են։
«Պատահարի վայրում զոհվածը 15 տարեկան տղա է»,- AFP-ին ասել է Ստոկհոլմի ոստիկանության մամուլի քարտուղար Տոու Հագը։
Նա ավելացրել է, որ երկու տղամարդ ձերբակալվել է Ստոկհոլմի հարավում ավտոհետապնդումից հետո։
Սա Ստոկհոլմում այս շաբաթ տեղի ունեցած միակ միջադեպը չէ։
Ուրբաթ երեք մարդ վիրավորվել էր Ստոկհոլմի շրջաններից մեկում տեղի ունեցած փոխհրաձգությունների հետեւանքով։





























