Վերոնիկայի մայրը՝ Կրիստինա Բորժովան, որն «Առաջին ալիքի» եթերում ցուցադրել է ընտանեկան բռնության զոհերի օգնության միջազգային խնդրանքի ժեստը, խոստացել է դատի տալ հեռուստահաղորդումը, տեղեկացրել է «День во Владимире» պարբերականը։

Ինչպես հավաստիացրել է Բորժովան, իր դստերն այդ ժեստը ցուցադրել խնդրել են իրենք՝ հեռուստաալիքի աշխատակիցները, որպեսզի նորից նկարահանեն դուբլը, եթե աղջիկը սկսի կմկմալ։

«Ես ինքս կդիմեմ իրավապահ մարմիններին եւ կհասնեմ արդարության, իսկ թղթակիցները «Առաջին ալիքի» հաղորդավարի հետ միասին օրենքի առջեւ պատասխանատվություն կկրեն, այն բանի համար, որ որոշել են  վաստակ ունենալ մեր երեխաների միջոցով՝ հատուկ խնդրելով դստերս ցուցադրել այդ ժեստը, եթե նա սկսի կմկմալ, որպեսզի նորից նկարահանեն»,- ասել է Կրիստինա Բորժովան։

«Мужское и женское» հաղորդման թողարկումը, որտեղ ութամյա Վերոնիկան ցույց է տվել օգնության ժեստը, եթեր է հեռարձակվել 2023թ. հունիսի 21-ին։ Դրանում պատմվում էր այն մասին,թե ինչպես են Կրիստինա Բորժովան ու նրա նախկին ամուսինը պայքար մղում հանուն ընդհանուր երեխայի՝ Վերոնիկայի կրտսեր քրոջ։ Գիտե՞ր արդյոք աղջիկը, թե ինչ է նշանակում այդ ժեստը՝ հայտնի չէ, բայց նա այն կրկնել է մի քանի անգամ։ Հունիսի 30-ին ՔԿ-ն սկսել է նախաքննական ստուգումը։

Վլադիմիրի մարզի երեխայի իրավունքների լիազոր Յուլյա Ռասնյանսկայան «ՌԻԱ Նովոստի»-ին, իր հերթին, պատմել է, որ ընտանիքը օմբուդսմենի հսկողության տակ է 2020 թվականից։ Ավելի ուշ Ռասնյանսկայան ՏԱՍՍ-ին տեղեկացրել է, որ Վերոնիկայի մայրը մի քանի անգամ պատասխանատվության է ենթարկվել հոր հետ դստեր շփմանը խոչընդոտելու համար։