Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 12-ին ընդունել է  մի խումբ փաստաբանների։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են  փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում առկա խնդիրները, անդրադաձ է կատարվել փաստաբանների` օրենքով սահմանված  պարտականությունների կատարմանը խոչընդոտելու դեպքերին։

Նախագահ Հարությունյանը ընդգծել  է մարդու իրավունքների  պաշտպանության ոլորտում գործող բոլոր  շահագրգիռ կառույցների արդյունավետ համագործակցության անհրաժեշտությունը՝ շեշտադրելով գործադիր իշխանության հանձնառությունը հնարավորինս նպաստելու այդ նպատակի իրականացմանը: