Մինչև 2027 թվականը Բեռլինը Կիևին զենք մատակարարելու համար 17 միլիարդ եվրո կծախսի։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Շոլցը՝ ելույթ ունենալով Բեռլինում կայացած մեծ մամուլի ասուլիսում, հայտնում է Bild-ը։

Նրա խոսքով՝ համապատասխան որոշումներն արդեն կայացվել են։

Շոլցը հաստատել է Գերմանիայի պաշտպանության ծախսերը հաջորդ տարվանից մինչև ՀՆԱ-ի 2%-ն ավելացնելու պլանները: Այդ նպատակների համար միջոցները կվերցվեն պետական ​​բյուջեից և Բունդեսվերի հատուկ հիմնադրամից։