Երեւանում վորքաութ (workout) մարզաձևը զարգացնելու նպատակով բոլոր վարչական շրջաններում կկառուցվեն մարզասարքերով հագեցած հատուկ մարզահրապարակներ:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ ընդհանուր առմամբ շահագործման կհանձնվի 24 բակային տարածք:

Բացի այդ, շինբարեկարգման ծրագրերով ընթացիկ տարում մայրաքաղաքում շուրջ 60 թեքահարթակ կկառուցվի: Հանձնարարվել է գործընթացն իրականացնել՝ պահպանելով համապատասխան նորմերը: