Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կայցելի Պարսից ծոցի երկրներ՝ ներդրումներ ներգրավելու համար։ Նախատեսվում է ավելի քան 50 մլրդ դոլարի ներդրումային համաձայնագրեր ստորագրել, գրում է Yeni Şafak-ը:
Կատարի, ԱՄԷ-ի եւ Սաուդյան Արաբիայի ղեկավարության հետ բանակցություններից բացի, Էրդողանը կմասնակցի Թուրքիայի արտաքին տնտեսական կապերի խորհրդի կողմից այդ պետություններում կազմակերպված գործարար համաժողովներին:
Հանդիպումների արդյունքում նախատեսվում է պայմանագրեր կնքել շինարարական-պայմանագրային, ինչպես նաեւ առողջապահության, էներգետիկայի, տրանսպորտի, ֆինանսների, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում:
Բանակցությունների առանձին թեմա կլինի Պարսից ծոցի երկրների հետ համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում։




























