Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 20-ի նիստում որոշեց շարքային կազմի պարտադիր զինծառայությունից ազատել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Գրանտ-Լեոն Աղվանի Ռանոսին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ նախագահի 2023 թվականի մայիսի 11-ի հրամանագրով Ռանոսը ՀՀ քաղաքացիություն է ստացել:

Գրանտ-Լեոն Աղվանի Ռանոսը Հայաստանի ազգային հավաքական թիմի կազմում մասնակցելու է ֆուտբոլի ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցաշարերին:

Հետևաբար՝անհրաժեշտություն է առաջացելԳրանտ-Լեոն Աղվանի Ռանոսին ազատել  շարքային կազմի պարտադիրզինվորականծառայությունից:

Գրանտ-Լեոն Աղվանի Ռանոսը հաշվառված է Երևանի թիվ 2 զինվորական կոմիսարիատում: