Տարածված տեղեկությունների համաձայն՝ հուլիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքի 5-րդ հարկից ձեռնաշղթայված վիճակով տղամարդ է իրեն ցած նետել և մահացել։

ՀՀ ՄԻՊ գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի կապակցությամբ՝ նույն օրը Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։

Համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։

«Անակնկալ արագ մոտեցել է բաց պատուհանին և իրեն ցած նետել». ՔԿ-ն՝ ՔԿ-ի վարչական շենքից ցած նետված տղամարդու դեպքի մասին