Գործարկվել է պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակը
ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հարթակում ներկայացված են տվյալ պահին հասանելի պետական աջակցության բոլոր ծրագրերը։ Այն հնարավորություն է տալիս քաղաքացուն մեկ հասցեում հեշտությամբ ծանոթանալ պետաջակցության բոլոր ծրագրերի՝
- բովանդակությանը,
- դիմելու կարգին,
- անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին։
Իրազեկման հարթակը հասանելի է https://irazekum.am/ հասցեով, ինչպես նաև Irazekum / State programs անվամբ հեռախոսային հավելվածի տեսքով։ Բաժանորդագրվելով Irazekum հարթակին՝ քաղաքացին ինքնաշխատ եղանակով կտեղեկացվի իրեն հետաքրքրող ոլորտներում նոր ծրագրերի ի հայտ գալու կամ գործող ծրագրերում պայմանների բարելավման մասին։




























